Ֆիլադելֆիայում գնացքում կնոջ են բռնաբարել են ուղեւորների աչքի առաջ, որոնք չեն փորձել միջամտել: Այս մասին հաղորդում է The New York Times- ը:
Ըստ թերթի՝ Ֆիստոն Նգոյ անունով տղամարդը գնացքում ժամը 22.00-ի սահմաններում նստել է կնոջ կողքին և սկզբում մի քանի անգամ փորձել է դիպչել նրան: Կինը նրան հետ է մղել, որից հետո նա սկսել է քաշքշել կնոջ հագուստը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը տևել է մոտ ութ րոպե, և գնացքի ուղևորներից ոչ մեկը չի միջամտել:
Տրանսպորտի վարչության աշխատակիցը նստել է գնացք, տեսել է, թե ինչ է կատարվում և զանգահարել է 911: Ոստիկանները բերման են ենթարկել Նգոյին, որին մեղադրել են բռնաբարության մեջ։