Աշխարհի ավիաընկերությունների օդաչուները, որոնք կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկարատև դադարից հետո վերադառնում են աշխատանքի, ավելի ու ավելի շատ սխալներ են գործում օդում: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերությունների աշխատակիցներին:
Որպես օրինակ՝ հրատարակությունը պատմել է ԱՄՆ-ում վերջին ամիսներին տեղի ունեցած որոշ միջադեպերի մասին:
Այսպիսով, ամերիկյան ավիաընկերություններից մեկի օդաչուն, հարկադիր պարապուրդից հետո վերադառնալով խցիկ՝ մոռացել է թռիչքի համար գործարկել իր ինքնաթիռի երկրորդ շարժիչը: Այս սխալը կարող էր աղետով ավարտվել, եթե նա չընդհատեր թռիչքը:
Մեկ այլ օդաչու, աշխատանքի յոթամսյա դադարից հետո, երբ մոտեցել էր վայրէջքին, շատ ուշ հասկացել է, որ չի արձակել վայրէջքի շասսին:
Եվ վերջերս, օդանավի կապիտանը, որ վերջին վեց ամսվա ընթացքում առաջին անգամ էր նստել ղեկին, թռիչքից հետո ինքնաթիռը սխալ ուղղությամբ է ուղղել:
Ինչպես նշում է հրատարակությունը, դրանք ոչ բոլոր դեպքերն են, որոնք օդաչուները գաղտնի կերպով հայտարարում են նեղ պրոֆիլի տվյալների բազայում, որը նախատեսված է ի հայտ եկող անվտանգության սպառնալիքների բացահայտման համար: Միջադեպերից յուրաքանչյուրում անձնակազմը մեղադրել է իրենց ընկերությանը՝ համաճարակի ընթացքում թռիչքների բացակայության համար:
«Սա իսկապես կրիտիկական իրավիճակ է», - Bloomberg-ը մեջբերում է Deutsche Lufthansa AG-ի օդաչու Ուվե Հարթերին, ով 2020 թ. փետրվարից չի թռչում:
Օդաչուի խոսքով՝ որոշ ավիաընկերություններ օդաչուներին տրամադրում են համապատասխան վերապատրաստում, սակայն շատերն առաջարկում են «նվազագույնը» կամ ընդհանրապես ոչինչ չեն անում:
Գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ տարի ավիացիոն արդյունաբերությունը կորցրել է 138 միլիարդ դոլար, ևս 52 միլիարդ կորուստ է սպասվում 2021 թվականին:
Ինչպես հաղորդվում է, օգոստոսին ավստրալական խոշոր Qantas ավիաընկերությունը հայտարարել էր մոտ 2.5 հազար աշխատակիցների արձակուրդ ուղարկելու մտադրության մասին՝ իրենց միջոցների հաշվին: Ղեկավարությունը նման քայլի է գնացել՝ երկրում COVID-19-ի բռնկման պատճառով: