Պաշտոնապես հայտարարում ենք՝ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ․ Արցախի ՊԲ
copy image url

Պաշտոնապես հայտարարում ենք՝ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ․ Արցախի ՊԲ

Ներքին 3 տարի առաջ - 22:45 14-10-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված