Ճապոնական ծովում մեկնարկել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները
copy image url

Ճապոնական ծովում մեկնարկել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները

Արտաքին 3 տարի առաջ - 15:27 14-10-2021

Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխազդեցություն-2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի հարցերով ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը:

«Ճապոնական ծովում հոկտեմբերի 14-17-ը անցկացվում են «Ծովային փոխազդեցություն-2021» ռուս-չինական համատեղ ռազմածովային վարժանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ռուսական և չինական նավերի անձնակազմերը կմշակեն համատեղ մարտավարական մանևրումներ, ջոկատներին հակաականային աջակցություն, հրետանային կրակ կիրականացնեն ծովային թիրախների ուղղությամբ և հաստատված շրջանում կիրականացնեն պայմանական թշնամու սուզանավի որոնում և արգելափակում: