Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով
copy image url

Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով

Ավելին 3 տարի առաջ - 20:43 12-10-2021

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով: Այս տեսքով նա հայտնվել է Վեստմինստերյան աբբայությունում: Այս մասին հայտնում է PA լրատվական գործակալությունը:

Պարբերականի տվյալներով՝ 95-ամյա թագուհին ներկա է եղել Բրիտանական թագավորական լեգեոնի ստեղծման 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս բարեգործական կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում զինվորական վետերաններին:

Նշվում է, որ Եղիսաբեթ II-ը աբբայության շենք է մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ, այսպես կոչված, բանաստեղծների անկյունով․ այս ճանապարհն ավելի կարճ է:

Բուքինգհեմյան պալատից չեն մեկնաբանել թագուհու առողջական վիճակը:

Ամենից շատ դիտված