Ուսուցիչները դեմ են երեխաների «Կաղամարների խաղը» սերիալը դիտելուն
copy image url

Ուսուցիչները դեմ են երեխաների «Կաղամարների խաղը» սերիալը դիտելուն

Արտաքին 3 տարի առաջ - 15:34 09-10-2021

Ամբողջ աշխարհի դպրոցականները սկսել են կրկնել կորեական «Կաղամարների խաղը» («Squid Game») սերիալի տեսարանները: Մանկավարժները մտահոգված են և խնդրում են ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին դիտել այն: Մեծ Բրիտանիայում դպրոցների տնօրենները անհանգստացած նամակներ են ուղարկել աշակերտների ծնողներին, գրում է Daily Star-ը:

Մասնավորապես, ուսուցիչները մատնանշում են, որ տարրական դպրոցի երեխաները մանկական խաղահրապարակներում սկսել են բեմադրել «Կաղամարների խաղը» սերիալի իրենց տարբերակները, որը երեխաների միջև վիճաբանության պատճառ է դառնում:

Շատ դպրոցականներ իրենց ուսուցիչներից թույլտվություն են խնդրում «մասնակցել մրցույթների»՝ ինչպես սերիալում, բայց մեծահասակներին անհանգստացնում է այն փաստը, որ ֆիլմում պարտվողներն արժանանում են սարսափելի մահվան:

Սերիալի արյունոտ տեսարանները կրկնում են նաև բելգիացի դպրոցականները: Ուսումնական հաստատություններից մեկը Facebook-ի միջոցով դիմել է ծնողներին՝ խնդրելով սահմանափակել երեխաների կողմից արյունոտ կոնտենտի դիտումը: Պարզվել է, որ երեխաները դպրոցում ընդմիջումների ժամանակ «կաղամար են խաղում» և ծեծի ենթարկում պարտվողներին: