Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փաստաթուղթ է ներկայացրել , որն առաջին անգամ նկարագրում է հետկովիդային համախտանիշը (long covid), որն ազդում է կորոնավիրուսով վարակված մարդկանց մինչև 20% -ի վրա: Այս մասին նշված է ԱՀԿ փաստաթղթում:
Գիտնականներն ու փորձագետները հարցումներ են անցկացրել և վերլուծել են մի քանի հարյուր հիվանդների ինքնազգացողությունը տարբեր երկրներում։
Ըստ կազմակերպության տվյալների՝ հետկովիդյան համախտանիշի ախտանիշները տևում են մոտ երեք ամիս՝ կորոնավիրուսով վարակվելու սկզբից և չեն կարող բացատրվել այլ ախտորոշումներով:
Նշվում է, որ նման վիճակի ընդհանուր նշաններն են՝ անընդհատ հոգնածության զգացողությունը, շնչարգելությունը, կոգնիտիվ խանգարումը և այլն: Ինչպես պարզաբանում են փորձագետները, այս ախտանիշներն ի հայտ են գալիս ապաքինվելուց հետո կամ հիվանդության հենց սկզբից: Ընդ որում, ժամանակ առ ժամանակ ախտանիշները կարող են փոփոխվել` թուլանալ կամ սրվել: