Վաղարշակ Հարությունյանի՝ գունագեղ պաշտոն ուզող սև սիրտը և Գորիս-Կապան ավտոճանապարհի ոդիսականը
copy image url

Վաղարշակ Հարությունյանի՝ գունագեղ պաշտոն ուզող սև սիրտը և Գորիս-Կապան ավտոճանապարհի ոդիսականը

Ներքին 3 տարի առաջ - 20:37 02-10-2021

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, աստիճանազրկված, ապա նորից գեներալական ուսադիրներ հագած Վաղարշակ Հարությունյանը չի ցանկանում թոշակի գնալ։

Օրագիր․news-ի տեղեկությունների համաձայն, Վաղարշակ Հարությունյանն ամեն ինչ անում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու համար։ Ուշագրավն այն է, որ ՊՆ նախկին նախարարը վստահ է, որ հայ հանրությունն արդեն մոռացել է, որ իր կողմից ապօրինի ստորագրված գաղտնի փաստաթղթի համաձայն է Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածն անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, և կարծում է, որ եկել է Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվելու ժամանակը։

Օրագիր․news-ին հայտնի է դարձել նաև Գորիս-Կապան ավտոճանապարհը Ադրբեջանին զիջելու իրական պատճառներից մեկը։ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի որ Ադրբեջանին տրամադրվելիք՝ Սյունիքի միջանցքը, ըստ պայմանավորվածությունների, պետք է Հայաստանի մաքսային և այլ տիպի վերահսկողություններից դուրս լինի, սակայն Հայաստանի բնակչությանը պետք էր դա ինչ-որ ձևով հիմնավորել, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը, իբր խորհրդային քարտեզների համաձայն, տրվել է Ադրբեջանին, որպեսզի միջանցքի տրամադրումից հետո հիմնավորվի, որ Հայաստանը ադրբեջանական բեռների համար զննություն և մաքսատուրք չի կիրառում, Ադրբեջանն էլ՝ Գորիս-Կապան ճանապարհին նույնն է անում հայկական բեռների նկատմամբ։ Եվ քանի որ Սյունիքի միջանցքը, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ոչ մի կերպ ադրբեջանական կողմը դեռևս չի ստանում, Վաղարշակ Հարությունյանի անձնական նվերը Ադրբեջանին՝ Գորիս-Կապան ճանապարհը, անընդհատ օգտագործվում է ադրբեջանցիների կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Օրինակ՝ այսօր հայտնի է դարձել, որ այդ ճանապարհին տեղակայված ադրբեջանական մաքսակետը որոշել է, որ ճանապարհով հայերը կարող են օգտվել ժամը մեկ։

Ամենից շատ դիտված