«Փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի ճանապարհները. Էդգար Ղազարյան
copy image url

«Փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի ճանապարհները. Էդգար Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 13:19 04-05-2022

Ոստիկանությունը հայտարարել է, որ Երևանի բոլոր ճանապարհները բացել են. հետաքրքիր է իմանալ՝ մեր «փառապանծ» ոստիկանությունը կարո՞ղ է բացել նաև Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Բերձոր-Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Վարդենիս-Քարվաճառ և մյուս ճանապարհները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա մասնավորապես նշել է. «Եթե դրանք երթևեկելի լինեն, Երևանում վստահաբար ոչ մի ճանապարհ չի փակվի։ Երևանի ճանապարհները ժամանակավորապես փակվում են հիմնական ճանապարհները մշտապես բացելու համար»։