Խուզարկել են Աղվան Հովսեփյանի՝ Լուսակերտում և Ապարանում գտնվող տներն ու ոչինչ չեն առգրավել
copy image url

Խուզարկել են Աղվան Հովսեփյանի՝ Լուսակերտում և Ապարանում գտնվող տներն ու ոչինչ չեն առգրավել

Ներքին 3 տարի առաջ - 21:44 29-09-2021

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով քննիչները հայտնվել են անելանելի վիճակում՝ չի հաջողվում գտնել որեւէ ռեալ ապացույց։

Սեպտեմբերի 28-ին ՀՔԾ-ն խուզարկություններ է կատարել Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող՝ Լուսակերտում եւ Ապարանում գտնվող տներում, սակայն գործնականում ոչինչ չեն առգրավել, չեն կարողացել գտնել որեւէ իրեղեն ապացույց, որը կարող է հետաքրքիր լինել քննության համար։

Փաստացի այս պահին Աղվան Հովսեփյանի դեմ քրեական գործը կառուցված է ընդամենը կասկածելի անցյալ ունեցող երկու անձի ցուցմունքի վրա, սակայն անգամ նրանց ցուցմունքներում «Փաստինֆո»-ի տեղեկություններով որեւէ խոսք չկա Ա. Հովսեփյանին տրված կաշառքի մասին։ Ավելին՝ նշել են, որ անձամբ կաշառք չեն տվել։

Ամենից շատ դիտված