Առեղծվածային խուզարկություններ Արագածավանում
copy image url

Առեղծվածային խուզարկություններ Արագածավանում

Ներքին 1 տարի առաջ - 19:29 28-04-2023
Oragir.News-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը երեկ խուզարկություններ են իրականացրել Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրի մի քանի բնակիչների տներում, այդ թվում՝ 2018 թվականի իշխանափոխությանը ակտիվ մասնակցած, Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, Թալինի համայքնապետի հետ բոլոր միջոցառումներին ներկա Սուրեն Թորոսյանի՝ Փչան Սուրոյի տանը:

«Ամբողջ գյուղը ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցնե էին, տունը խուզարկեցին, տանիքը, նկուղը... Գյուղում տարբեր բաներ են խոսում, ոմանք խոսում են անգամ կոռուպցիայի մասին»,- ասաց մեր աղբյուրը:

Oragir․News-ը կապ հաստատեց Արագածավանի նախկին գյուղապետ Անդրանիկ Պապիկյանն ասաց, որ ինքը Երևանում է, սակայն որոշ տեղեկություններ լսել է համայնքում կատարվածի մասին։

«Աբսուրդ տեղեկություն եմ լսել, շատ աղոտ գիտեմ, թե ինչ է կատարվել, ասում են՝ մեկը վախեցրել է, թե համայնքի բնակիչներից մեկի տանը վնաս կտա, դրա համար էլ իրավապահները արտակարգ ռեժիմով հսկողություն են սահմանել։ Ամեն դեպքում՝ քանի որ համայնքում չեմ, տեղեկություններս էլ շատ չեն»։