Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերի իր զորքերը Սիրիայից և Իրաքից՝ ինչպես դա տեղի ունեցավ Աֆղանստանում: Նա նման հայտարարություն է արել CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իհարկե, եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա կցանկանայի, որ նրանք հեռանան Սիրիայից և Իրաքից՝ ինչպես հեռացան Աֆղանստանից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ փորձագետներն անվանել են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես հաղորդել է, որ մինչև այս տարվա վերջ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի Իրաքից: