Պատրուշևը՝ մարդկությանը սպառնացող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին
copy image url

Պատրուշևը՝ մարդկությանը սպառնացող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:40 21-09-2021

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում տեղակայված ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները սպառնում են մարդկությանը: Այս մասին նա ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:

«Արևմուտքը հոգ է տանում մարդու իրավունքների մասին, սակայն իրականում դրանք ​​խախտում է զանգվածաբար: Վաշինգտոնի ստեղծած նույն կենսաբանական լաբորատորիաներն ամբողջ աշխարհում սպառնալիք են ստեղծում տասնյակ միլիոնավոր մարդկանց առողջությանը՝ դրանով իսկ խախտելով նրանց իրավունքները»,- ասել է նա:

ԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում հետապնդվում է այլախոհությունը, քաղաքացիները չեն կարողանում ստանալ նորմալ բժշկական օգնություն, ոչ բոլոր ռասաների և ազգությունների ներկայացուցիչները կարող են հույս դնել դատավորների և ոստիկանության արդարացի որոշումների վրա:

Նրա խոսքով, նույն իրավիճակն է ստեղծվել Եվրոպայում, այդ թվում՝ Մերձբալթիկայի երկրներում, որտեղ «ապարտեիդի իսկական քաղաքականություն է վարվում ռուսալեզու բնակչության նկատմամբ»: Պատրուշևն անդրադարձել է նաև Ուկրաինային, որի իշխանությունները, ինչպես նշել է նա, ընդունում են խտրական օրենքներ ռուսաց լեզվի և բնիկ ժողովուրդների մասին: