Իսպանիայի ազգային դատական կոլեգիան որպես ահաբեկչություն է հետաքննում սեպտեմբերի 17-ին Մուրսիա ինքնավար համայնքում բարի պատշգամբի մեջ ավտոմեքենայի մխրճումը: Այս մասին հաղորդում է El Mundo-ն:
Դեպքը տեղի է ունեցել Տորե Պաչեկոյի քաղաքապետարանում: Մեքենայի ղեկին եղել է Մարոկկոյի 30-ամյա քաղաքացի: Նշվում է, որ տղամարդը, մինչ պատշգամբի մեջ մխրճվելը, դանակահարել է իրեն: Ենթադրվում է, որ նա ցանկանում էր դառնալ մահապարտ ահաբեկիչ:
Պատահարի հետևանքով մահացել է երկու մարդ, այդ թվում նաև ինքը՝ վարորդը, մի քանի մարդ տուժել են:
Թերթը հաղորդում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նրա ավտոմեքենայում գրություն են գտել: Դրանում ասվում էր, որ կատարված արարքը ահաբեկչություն էր: Բացի դրանից, դեպքի վկաներից մեկը հայտարարել է, որ տեսել է, թե ինչպես է մարոկկացին մխրճումից առաջ բարձրացրել ձեռքերը՝ իբր աղոթք կարդալով: