Ռուսաստանը պաշտոնապես ձևակերպել է երկքաղաքացիության մասին համաձայնագիր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ: Ինչպես գրում է «Ռես» գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել են Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Մեդոևը և Ցխինվալում Ռուսաստանի դեսպան Մարատ Կուլախմետովը:
Ավելի վաղ Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին և հարավօսական քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիության ստացման պարզեցված ընթացակարգի մասին նախագիծը հավանության էր արժանացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: