Չինական ռազմանավերը մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր՝ Սենկակու վիճահարույց կղզիների մոտ
copy image url

Չինական ռազմանավերը մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր՝ Սենկակու վիճահարույց կղզիների մոտ

Արտաքին 2 տարի առաջ - 17:57 14-05-2022
Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկային նավեր մտել են Արևելաչինական ծովի Սենկակու կղզիների առափնյա գոտի, որոնք վերահսկվում են Ճապոնիայի կողմից։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Նավերը մի քանի ժամ է՝ գտնվում են գոտում, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ Ճապոնիայի առափնյա պահպանությունն արդեն մի քանի նախազգուշացումներ է ուղարկել՝ պահանջելով լքել գոտին, սակայն որևէ այլ գործողություն առայժմ չի ձեռնարկել։