ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին
copy image url

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին

Ներքին 3 տարի առաջ - 19:23 15-09-2021

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգության իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն, և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։