ԵՄ-ն մտադիր է բարեփոխել Շենգենը. ԵՀ ղեկավար
copy image url

ԵՄ-ն մտադիր է բարեփոխել Շենգենը. ԵՀ ղեկավար

Արտաքին 3 տարի առաջ - 15:26 15-09-2021

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է բարեփոխել Շենգենը՝ միգրացիոն սպառնալիքներն արգելափակելու համար: Այս մասին նա ասել է ԵՄ անդամներին ուղղված իր ուղերձում՝ «2021 թվականին ԵՄ դրության մասին»:

ԵՀ ղեկավարը հիշեցրել է Բելառուսում իրավիճակի մասին, որտեղ մայիսի 23-ին Մինսկի իշխանությունների պահանջով իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել: Ինքնաթիռում գտնվող NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել էր իրավապահ մարմինների կողմից: Նրա ընկերուհին՝ ռուս Սոֆյա Սապեգան, նույնպես ձերբակալվել էր: Դրանից հետո նա երկու ամսով կալանավորվել է Բելառուսում:

Լյաենն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է համակերպվի նման բաներին, և նա կշարունակի աջակցել Լիտվային, Լատվիային և Լեհաստանին:

«Դրանք եզակի դեպքեր չեն: Մենք նման միջադեպեր տեսել ենք նաև այլ սահմաններում: Եվ մենք կարող ենք սպասել, որ նորից կտեսնենք: Հետևաբար Շենգենի հարցով մեր աշխատանքների շրջանակում մենք կգտնենք նման ագրեսիային արձագանքելու նոր ուղիներ և կապահովենք մեր միասնականությունը արտաքին սահմանների պաշտպանության հարցում»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Նրա խոսքով, միգրացիոն նոր համաձայնությունը Եվրոպային կտա գործիքներ՝ կառավարելու տարբեր տիպի իրավիճակները, որոնց բախվում է ԵՄ-ն: