Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ուրարտու» – «Փյունիկ» հանդիպման առաջին հարվածը կատարել էր բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։ Մինչ այդ մարզիկը շրջել էր նաև ակումբի տարածքով, հանդիպել երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել նրանց։ Իսկ վերջում մարզիկը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․
«Մեծ պատիվ է այստեղ գտնվել ու նման խաղի առաջին հարվածը կատարելը։ Մի պահ ես ինքս էլ ցանկացա այստեղ ֆուտբոլ խաղալ։ Շատ տպավորված եմ մարզաբազայով, այստեղ բոլոր պայմանները կան, իսկ երեխաների մնում է միայն լավ մարզվել ու հասնել այն նպատակներին, որոնք դրել են իրենց առջև»։
Մանրամասները՝ տեսանյութում:
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/WYdzMKH12k4" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>