ԿՆՈՋ ՀԱՐՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ․ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
copy image url

ԿՆՈՋ ՀԱՐՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ․ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 16:19 27-01-2021

Հունվարի 24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։

Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։

Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=NuF9khjU8_Q&feature=emb_title&ab_channel=a1plus

Ամենից շատ դիտված