American Journal of Clinical Nutrition ամերիկյան ամսագիրը հրապարակել է հետազոտողների միջազգային խմբի հոդվածը, որը հանգել է այն եզրակացության, որ ժամանակակից մարդկանց ավելորդ քաշը հիմնականում կապված է ոչ թե չափազանց շատ ուտելու, այլ բարձր գլիկեմիկ ինդեքսով սննդի օգտագործման հետ:
Այդպիսի սննդամթերքներից են ալյուրով պատրաստված սննդամթերքը և հրուշակեղենը, սպիտակ բրինձը, ածիկը և գարեջուրը, տապակած կարտոֆիլը, պահածոյացված մրգերը, մեղրը, պոպկորնը և նույնիսկ դդումը, ձմերուկը ու դդմիկը: