ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են ավելորդ քաշի ավելացման վրա։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են PLOS Genetics գիտական ամսագրում:
Ըստ գիտնականների՝ նրանք հայտնաբերել են 293 գեն, որոնք կարող են ազդել մարդու մարմնի քաշի վրա: Նրանք լաբորատոր եղանակով մեկուսացված գեները բաժանել են երկու խմբի․ գեներ, որոնք կարող են ճարպակալում առաջացնել և գեներ, որոնք կարող են կանխել այն: Ինչպես պարզվել է, 14 գեն քաշի ավելացման են հանգեցնում, և միայն երեքը կարող են դա կանխել:
«Մենք ակնկալում ենք, որ մեր հայտնաբերած նոր գեները կարագացնեն ճարպակալման բեռը նվազեցնող բուժման զարգացումը», - ասում է Էյլին Օ՛Ռուրկը UVA արվեստների և գիտությունների քոլեջից։
Հստակեցվում է, որ փորձագետները հետազոտություններ են անցկացրել ճիճուների վրա, որոնք ունեն մարդկանց ընդհանուր գեների մոտ 70%-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ ռուս երեխաների մոտ ճարպակալման տարածվածության աճի միջին տարեկան տեմպը կազմում է տարեկան գրեթե 9%, իսկ դեռահասների դեպքում ՝ 7.6%: