Թալիբները Աֆղանստանի համալսարաններում մտցնում են կանանց և տղամարդկանց առանձին ուսուցում
copy image url

Թալիբները Աֆղանստանի համալսարաններում մտցնում են կանանց և տղամարդկանց առանձին ուսուցում

Արտաքին 3 տարի առաջ - 18:07 13-09-2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը փոխել է համալսարանների համար կանոնները: Այժմ տղամարդիկ և կանայք պետք է առանձին սովորեն և պարապմունքներին հաճախեն խիստ դրես-կոդին համապատասխան, որը ենթադրում է իսլամի ավանդույթների լիարժեք պահպանում, ինչպես դա հասկանում են թալիբները: Առայժմ պարզ չէ՝ ուսանողուհիները կպարտավորվեն ամբողջությա՞մբ ծածկել դեմքը, թե՞ հնարավոր կլինի սահմանափակվել հիջաբով:

«Թալիբան»-ը պատրաստվում է նաև վերանայել աֆղանական բուհերում դասավանդվող առարկաների շրջանակը: Խմբավորումը պնդում է, որ չի վերադառնա հին կանոններին և կանանց սովորելու լիովին արգելքին: Այս սահմանափակումը գործում էր1996 թ. մինչև 2001 թվականը՝ թալիբների իշխանության օրոք: