Բրիտանացի գրող Ռեդֆերնը կարծում է, որ Մերիլին Մոնրոյին սպանել են այլմոլորակայինների պատճառով
copy image url

Բրիտանացի գրող Ռեդֆերնը կարծում է, որ Մերիլին Մոնրոյին սպանել են այլմոլորակայինների պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 13:47 13-09-2021

Ինչպես նշում է The Sun թերթը, բրիտանացի գրող Նիկ Ռեդֆերնն իր «Գաղտնիքների օրագիրը. ՉԹՕ-ի դավադրությունները և Մերիլին Մոնրոյի խորհրդավոր մահը» գրքում բարձրաձայնել է լեգենդար դերասանուհու սպանության պատճառների իր տարբերակը:

Ըստ Ռեդֆերնի՝ Մոնրոյին սպանել են, քանի որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պատահաբար պատմել էր այլմոլորակայինների վերաբերյալ փաստաթղթերի մասին:

«Մոնրոն գաղտնի տեղեկություններ է իմացել վթարի ենթարկված ՉԹՕ-ների և ԱՄՆ ռազմաբազաներում պահվող տարօրինակ մարմինների մասին»,- գրում է նա:

Իր գրքում գրողը հերքում է Մոնրոյի մահվան պաշտոնական վարկածը՝ թմրանյութերից գերդոզավորումը, քանի որ վստահ է, որ նրա մահվան հետևում կանգնած են ԿՀՎ գործակալները՝ փորձելով կանխել այլմոլորակայինների մասին տեղեկատվության արտահոսքը:

Ամենից շատ դիտված