ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել. ընտրվել են նախագահն ու քարտուղարը
copy image url

ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել. ընտրվել են նախագահն ու քարտուղարը

Ներքին 3 տարի առաջ - 17:59 11-09-2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Ընտրվել են տարածքային խորհրդի անդամները: Կառույցը կնախագահի Կարեն Սարուխանյանը։ Գյումրու տարածքային խորհրդի քարտուղար է ընտրվել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Այս մասին Ֆեյսվուքի իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

«Սիրելի ՜ Գյումրեցիներ

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։

Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։

Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը (Emma Palyan)` խորհրդի քարտուղար»,-ասված է Սարուխանյանի գրառման մեջ։

Ամենից շատ դիտված