Իշխանական պատգամավորի և «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել
copy image url

Իշխանական պատգամավորի և «5-րդ ալիք» ՀԸ լրագրողի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել

Ներքին 3 տարի առաջ - 11:16 11-09-2021

Փաստաբան Իրմա Ճաղարյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ՀՔԾ-ից ստացել եմ որոշում` սույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Հիշեցնեմ, որ դեպքի առթիվ դեռևս ձմռանը ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի շրջանակներում ՀՔԾ քննիչը կայացրել էր որոշում` քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչի որոշումը բողոքարկվել էր Դատախազություն: Բնականաբար, բողոքը մերժվել էր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` քննելով մեր կողմից քննիչի և դատախազի որոշումների դեն ներկայացված բողոքը, բավարարել էր մեր պահանջը։

Հետագայում Դատախազության կողմից համապատասխան բողոք էր հասցեագրվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը` քննելով բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր օրինական ուժի մեջ։

Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վճռաբեկ դատարան (ամենայն հավանականությամբ, մերժվել է)։

Արդյունքում իմ հարգելի գործընկերներին այլ բան չէր մնում, քան քրեակակ գործի հարուցումը։

Սպասենք հետագա զարգացումներին»:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է ԱԺ ներկայիս ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին: