Գումարի դիմաց քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վնասել առաջարկող օգտատերը հայտնաբերվել է
copy image url

Գումարի դիմաց քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վնասել առաջարկող օգտատերը հայտնաբերվել է

Ներքին 3 տարի առաջ - 13:36 10-09-2021

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն

Ամենից շատ դիտված