Աղջիկը իշխանություններից 3 միլիոն եվրո է պահանջել հիվանդանոցում իրեն շփոթելու համար
copy image url

Աղջիկը իշխանություններից 3 միլիոն եվրո է պահանջել հիվանդանոցում իրեն շփոթելու համար

Ավելին 3 տարի առաջ - 11:31 08-09-2021

Իսպանիայի 19-ամյա բնակչուհին 3 մլն եվրոյի փոխհատուցում է պահանջել այն բանից հետո, երբ իմացել է, որ իրեն ու մեկ այլ երեխայի շփոթել են ծննդատանը և տվել այլ ծնողների: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

Երկու աղջիկներն էլ փոքր քաշով են ծնվել և անմիջապես տեղավորվել ինկուբատորներում: Երբ նրանց վիճակը կայունացել է, նրանց հանձնել են ծնողներին: Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել խառնաշփոթը:

«Սխալը պատահաբար հայտնաբերվել է այն բանից հետո, երբ աղջիկներից մեկը ԴՆԹ թեստ է հանձնել և պարզել, որ նա գենետիկական հարաբերություններ չունի ծնողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկանալով միջադեպի մասին՝ նա դատի է տվել տեղի առողջապահական մարմիններին: Իսպանացի բժիշկները տեղի ունեցածը համարում են «մարդկային գործոնով պայմանավորված սխալ»: Մարզի առողջապահության պետի խոսքով՝ իրենք դեռ չեն կարողացել պարզել, թե ով է մեղավոր:

Ամենից շատ դիտված