Աղմկահարույց ձայնագրության հետևանքով թիվ 122 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից
copy image url

Աղմկահարույց ձայնագրության հետևանքով թիվ 122 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Ներքին 3 տարի առաջ - 22:49 03-09-2021

Այսօր պարզ դարձավ, որ Երևանի 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կաշառք վերցնելու աղմկահարույց գործով Ոստիկանության և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից նյութերի նախապատրաաստման ընթացքում ձեռքբերված փաստական հանգամանքների հիման վրա՝ վերջինս օրենքով դադարել է կատարել տնօրենի լիազորությունները, չնայած նրան, որ նախկին տնօրենը չի ընդունում իրեն վերագրվող հանցանքը: Այս դեպքը ցնցող տպավորություն գործեց հանրության վրա, որովհետև իրական մտայնություն կար, որ 2018-ից հետո կատարված համալիր բարեփոխումները, կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն ի զորու էին նվազեցնել նման երևույթները:

Հիշեցնենք, որ օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանն իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը:

1500 դոլար՝ աշխատանքի ընդունվելու համար.

Ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք: Այդ կաշառքը (այն անվանելով «շնորհակալություն») 2021 թ. ապրիլի 6-ին կատարած ձայնագրությունում ուսուցչուհին քննարկում է տնօրենի հետ՝ բողոքելով, որ չնայած դրան, իրեն տնօրենն այժմ չի ներառում երկարօրյա դասընթացների մեջ և թողնում է շատ փոքր աշխատավարձ: Կաշառքի մասին լսվում է ուսուցչուհու՝ ուսմասվար Հասմիկ Կանջարովայի հետ ապրիլի 8-ին կայացած խոսակցության ձայնագրությունում:

Տնօրեն Մարինա Մալախյանը, իր հերթին, ձայնագրությունում ասում է, որ ուր էլ գնար, «այդ «շնորհակալությունը» տալու էր», այնինչ ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Կանջարովան իր խոսքում լեգիտիմ էր համարում ուսուցչուհու պահանջները և միջնորդի դեր ստանձնում: Մեկ այլ խոսակցությունում ուսուցչուհին սկսում է հետ պահանջել աշխատանքի ընդունման համար տրված գումարը և պնդում, որ թեև այլ դպրոցներում ևս աշխատանքի ընդունման համար կաշառք են ուզում, բայց դրա դիմաց ապահովում են աշխատանքով։ Իսկ այս դեպքում, փաստացի, որոշ ժամանակ անց ինքը մնացել է առանց աշխատանքի: Այդուհանդերձ, ուսուցչուհու ու տնօրենի վեճի հիմնական առարկան աշխատանքի ընդունման կաշառքը չէ։

Աշխատավարձի մի մասը՝ «ատկատ».

Ուսուցչուհու խոսքով, աշխատանքի ընդունվելու առաջին տարում ունեցել է շաբաթական ութ դասաժամ և երկարօրյա լրիվ դրույք զբաղվածություն։ Սրա համար Մելինե Հակոբյանը ստացել է 107 հազար դրամ աշխատավարձ։ Այդ ուսումնական տարում տնօրենը ոչինչ չի պահանջել Մելինե Հակոբյանից՝ «մեծահոգաբար» թույլ տալով վերջինիս փակել ընդունվելու համար հայթայթած գումարից առաջացած պարտքերը։ Հաջորդ ուսումնական տարում տնօրենն ավելացրել է ուսուցչուհու ժամաքանակը։

<iframe width="382" height="215" src="https://www.youtube.com/embed/TFIKdtK_aH0" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

<iframe width="382" height="215" src="https://www.youtube.com/embed/MYorND8MWLw" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում