Քաղաքապետի որոշմամբ՝ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է պաշտոնից
copy image url

Քաղաքապետի որոշմամբ՝ թիվ 22 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է պաշտոնից

Ներքին 2 տարի առաջ - 19:51 21-05-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 16-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պոլիկլինիկաներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կարեն Թորոսյանին՝ 2022 թվականի մայիսի 16-ից ազատել «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն
ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Արմինե Գևորգյանի վրա»։