ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
copy image url

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին

Ներքին 3 տարի առաջ - 19:09 03-09-2021

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ»,- ասել է Իյա Մալկինան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը:

Ձեզ գուցե հետաքրքրի