ՀՀ-ն պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով
copy image url

ՀՀ-ն պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով

Ներքին 11 ամիս առաջ - 21:17 08-05-2024
Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:

«Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի