Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան նշել է դեղամիջոցները, որոնք օգնում են կորոնավիրուսային վարակի դեպքում: Այս մասին նա պատմել է Instagram- ի իր էջում:
Նրա խոսքով՝ արհեստական շնչառության սարքերին միացված COVID-19 հիվանդների կյանքը փրկելու հավանականությունը մեծացնում են հակամակարդիչները: Մեկ այլ դեղամիջոց, որը, ըստ Մալիշևայի, արդյունավետ է բուժման մեջ, դեքսամետազոնն է, որը նշանակվում է միայն հիվանդանոցներում: Այն կարող է նվազեցնել մահացությունը մինչև 30%-ով, - նշել է հեռուստահաղորդավարը:
Բացի այդ, բժիշկը ուշադրություն է հրավիրել «Actemra» (Tocilizumab) և «Olumiant» (Baricitinib) դեղամիջոցների վրա, որոնք «արդյունավետ են եղել հիվանդության դեմ պայքարում»:
«Կարևոր է հասկանալ, որ այս բոլոր դեղերը ներառված են Ռուսաստանի առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցներում», - ընդգծել է Մալիշևան: