Իշխանությունը շարունակում է հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետների նկատմամբ․ Հրապարակ
copy image url

Իշխանությունը շարունակում է հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետների նկատմամբ․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:06 03-09-2021

«Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։

Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել և միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված։

Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին, դաշինքի տարածքային գրասենյակն էր ղեկավարում։ Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են և հարցնում են՝ գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված