Գիտնականները նշել են «երկարատև կորոնավիրուսի» ախտանշանները
copy image url

Գիտնականները նշել են «երկարատև կորոնավիրուսի» ախտանշանները

Ավելին 3 տարի առաջ - 22:44 02-09-2021

Ազգային վիճակագրական ծառայության (ONS) փորձագետները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայում մոտ 970 հազար մարդ առնվազն չորս շաբաթվա ընթացքում զգացել է կորոնավիրուսի ախտանիշները: Ամենից հաճախ հիվանդները բողոքել են հոգնածության զգացողությունից։

Հոգնածություն է նկատվել հիվանդների 58%-ի մոտ: «Երկարատև կորոնավիրուսի» ախտանիշներից են նաև դժվարացած շնչառությունը (հիվանդների 42% -ը) մկանային ցավը (հիվանդների 32% -ը), ուշադրության կենտրոնացման խանգարումը (հիվանդների 31% -ը):

Ամենից հաճախ «երկարատև կորոնավիրուսի» ախտանիշները զգացել են 35-69 տարեկան մարդիկ, թույլ առողջությամբ հիվանդները և վարակվածների հետ աշխատող բժիշկները:

Ամենից շատ դիտված