Անկարայում կկայանա Թուրքիա-Եգիպտոս խորհրդակցությունների 2-րդ փուլը
copy image url

Անկարայում կկայանա Թուրքիա-Եգիպտոս խորհրդակցությունների 2-րդ փուլը

Մամուլ 3 տարի առաջ - 19:48 31-08-2021

Սեպտեմբերի 7-8-ը Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը:

Նշվում է, որ Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի փոխարգործնախարարների մակարդակով:

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Եգիպտոսի ԱԳ փոխնախարար Համդի Լոզայի գլխավորած պատվիրակությունները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել սույն թվականի մայիսի 5-ին: Դա 8 տարվա դադարից հետո Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն էր:

Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին պաշտոնանկ արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Ամենից շատ դիտված