Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում․ կյանքը շարունակվում է
copy image url

Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում․ կյանքը շարունակվում է

Մամուլ 3 տարի առաջ - 08:24 25-08-2021

«Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։

Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատև երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։