Անջելինա Ջոլին Instagram-ում մի քանի օրվա ընթացքում գրեթե 9 միլիոն հետևորդ է հավաքել
copy image url

Անջելինա Ջոլին Instagram-ում մի քանի օրվա ընթացքում գրեթե 9 միլիոն հետևորդ է հավաքել

Ավելին 3 տարի առաջ - 15:34 24-08-2021

Անջելինա Ջոլիի Instagram-ի հաշիվը, որը ստեղծվել է օրեր առաջ, հավաքել է 8,9 միլիոն հետեւորդ:

Հոլիվուդյան աստղը ուրբաթ օրը՝ օգոստոսի 20 -ին, բացել է սոցիալական ցանցի իր անձնական հաշիվը և շուտով գերազանցել է Ջենիֆեր Էնիսթոնի ռեկորդն ամենաարագ աճող հետևորդների թվով։ Այս մասին հաղորդում է Techengage-ը: Երեք ժամվա ընթացքում Անջելինա Ջոլին ձեռք է բերել 2 միլիոն հետևորդ: Ջենիֆեր Էնիսթոնը, որն Instagram-ի էջ է ստեղծել 2019 թվականի հոկտեմբերին, 5 ժամում հավաքել է 1 միլիոն բաժանորդ:

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 20-ին, Անջելինա Ջոլին իր նոր հաշվում տեղադրել է Աֆղանստանից եկած մի աղջկա նամակ, որը խոսում էր «Թալիբան» շարժման հետևորդների և իր վախի մասին:

Ուղեկցող տեքստում Անջելինա Ջոլին բացատրել է, որ Instagram-ի հաշիվ է բացել՝ աջակցելու Աֆղանստանի այն մարդկանց, ովքեր «կորցրել են սոցիալական ցանցերում շփվելու և ազատ արտահայտվելու կարողությունը»:

Այժմ դերասանուհին երկու գրառում ունի իր հաշվում: Առաջինը Աֆղանստանում կանանց պաշտպանության համար է, երկրորդը`փախստականների աջակցության համար:

Ամենից շատ դիտված