Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա 30-ամյակի առթիվ
copy image url

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա 30-ամյակի առթիվ

Արտաքին 3 տարի առաջ - 14:49 24-08-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»: