ՌԴ և Թուրքիայի զինված ուժերը Հալեպում զինյալների պահեստներ են փնտրում
copy image url

ՌԴ և Թուրքիայի զինված ուժերը Հալեպում զինյալների պահեստներ են փնտրում

Արտաքին 3 տարի առաջ - 10:52 20-08-2021

Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանությունը, թուրք զինվորականների հետ միասին, շարունակում է պարեկությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի սահմանամերձ գոտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Լուծվում են հետևյալ խնդիրները. պահպանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներկայության նախաձեռնությունը, կայունացնել տարածաշրջանի քաղաքական և տնտեսական իրավիճակը»,- ասել է ռազմական ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Սոսյուրան:

Նա պարզաբանել է, որ պարեկներին հաջողվում է գտնել նախկինում գրոհայինների ստեղծած ստորգետնյա գաղտնարանները:

Պարեկությունն իրականացվում է ռուսական ավիացիայի աջակցությամբ:

Հալեպ քաղաքը զինված դիմակայության կենտրոնն էր 2012-2016 թթ. Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հալեպը ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ուներ, քանի որ բնակչությամբ երկրի ամենամեծ քաղաքն էր և պատերազմից առաջ «Սիրիայի նախկին տնտեսական մայրաքաղաքը»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում