Յուվենտուսը պատրաստ է այս ամառ վաճառել Ռոնալդուին. Marca
copy image url

Յուվենտուսը պատրաստ է այս ամառ վաճառել Ռոնալդուին. Marca

Սպորտ 3 տարի առաջ - 01:21 16-08-2021

«Յուվենտուսը» դիտարկում է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ թուրինցիների ղեկավարությունը համաձայն է գնալ այդպիսի քայլի ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնք առաջացել են քովիդի հետևանքով։ 36-ամյա խաղացողի վաճառքը կօգնի ակումբին տարեկան 31 մլն եվրո խնայել։

Խնդիրը նրանում է, որ ակումբը դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել պորտուգալացու վերաբերյալ։ Թեև ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալը», ՊՍԺ-ն, ՄՅՈՒ-ն ու «Մոնակոն»։