Շոտլանդիայում դպրոցականներին թույլատրել են որոշել գենդերային պատկանելությունը՝ առանց ծնողների համաձայնության
copy image url

Շոտլանդիայում դպրոցականներին թույլատրել են որոշել գենդերային պատկանելությունը՝ առանց ծնողների համաձայնության

Ավելին 3 տարի առաջ - 22:34 13-08-2021

Շոտլանդիայի կառավարությունը թույլ կտա տարրական դասարանների երեխաներին չորս տարեկանից որոշել իրենց սեռական պատկանելությունը՝ առանց ծնողների համաձայնության, հայտնում է բրիտանական Daily Mail թերթը:

Կառավարությունը նոր առաջարկություններ է թողարկել, համաձայն որոնց տարրական դասարանների երեխաները իրավունք կունենան ինքնուրույն որոշել իրենց սեռը կամ փոխել այն իրենց ցանկությամբ՝ առանց ծնողների համաձայնության: Գերատեսչությունը բացատրել է, որ «գենդերային ինքնության ճանաչումը և զարգացումը կարող է տեղի ունենալ վաղ տարիքում», և ուսուցիչներին խնդրել է կասկածի տակ չդնել երեխայի խնդրանքը՝ ընտրելու իրեն նոր անուն կամ սեռ և աջակցել նրա որոշմանը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ուսուցիչները կարող են ծնողներին չտեղեկացնել երեխայի որոշման մասին, նրա նոր անունը նաև չի երևա պաշտոնական փաստաթղթերում:

Հաղորդվում է նաև, որ տրանսգենդեր մարդկանց պատկերներով ձեռնարկները կընդգրկվեն տարրական և միջնակարգ դպրոցների ծրագրերում:

Միևնույն ժամանակ, շատերը իշխանությունների որոշումը «ցնցող» են անվանել, նշելով, որ երեխաներին թույլատրվում է կյանքը փոխող որոշում կայացնել շատ վաղ տարիքում, գրում է Daily Mail- ը:

Ամենից շատ դիտված