Արցախի Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն
copy image url

Արցախի Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ․ ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Ներքին 3 տարի առաջ - 23:37 12-08-2021

Արցախի Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ներկա դրությամբ ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհ, Կ. Ավանեսյան, Վ. Խաչատրյան փողոցները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, մարմարե եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում,հենապատերի և ցանկապատերի կառուցում։
Ներկայումս ընթացքի մեջ են ավտոճանապարհի առաջին շերտի կառուցման աշխատանքները։

Ասֆալտապատումն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունը`պետական բյուջեի միջոցներով։

Ֆոտոշարք