Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։