Հայաստանում օգոստոսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առողջացել է 191 քաղաքացի, գրանցվել է մահվան 3 դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 4.458 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 1.396.508:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 232.297 դեպք, որոնցից 221.407-ը՝ առողջացած, 4.653-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5110 բուժառու: