Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց նախագահը Փաշինյանից ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկություն չի ստացել
copy image url

Հնգօրյա ժամկետն ավարտվել է, բայց նախագահը Փաշինյանից ԱԳ նախարար նշանակելու մասին առաջարկություն չի ստացել

Ներքին 3 տարի առաջ - 13:37 09-08-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից դեռեւս առաջարկ չի ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2-ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ, հետևաբար ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7–ն էր։

Օգոստոսի 9-ի դրությամբ, թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս պահին Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։