Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը
copy image url

Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը

Ներքին 1 տարի առաջ - 15:33 15-05-2023
Արձագանքելով «Արցախի ժողովո´ւրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցների պահանջին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջնորդական առաքելություն է ստանձնել հանրահավաքի մասնակիցների և ԱՀ Նախագահի միջև՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու Սամվել Բաբայանին ԱՀ պետական նախարարի պաշտոնում նշանակելու հանրային պահանջի վերաբերյալ։

Այս մասին ասված է «Միասնական հայրենիք» կուցակցության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքում ներկաները պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։

Ամենից շատ դիտված