Սյունիքի մարզում այրվել է անասնագոմի մոտակայքում պահեստավորված անասնակերը
copy image url

Սյունիքի մարզում այրվել է անասնագոմի մոտակայքում պահեստավորված անասնակերը

Ներքին 3 տարի առաջ - 14:24 01-08-2021

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը oգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

Ամենից շատ դիտված