Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. անասնագոմի տանիքում փայտե կառուցատարեր են այրվել. shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. անասնագոմի տանիքում փայտե կառուցատարեր են այրվել. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 22:19 17-03-2025
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 տան հարևանությամբ գտնող անասնագոմի տանիքի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մասը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված