Առցանց հանդիպման ժամանակ Ջո Բայդենը անհարմար իրավիճակում է հայտնվել

Ավելին 3 տարի առաջ - 23:16 31-07-2021

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը նահանգապետերի հետ առցանց հանդիպման ժամանակ իր օգնականից գրություն է ստացել, որում ասված էր. «Պարոն, Ձեր կզակին ինչ-որ բան կա»։ Այս խայտառակության մասին գրում է New York Post-ը:

Ամերիկայի նախագահը ուրբաթ օրը՝ հուլիսի 30 -ին, հանդիպում է անցկացրել, որը հեռարձակվել է Սպիտակ տնից: Նահանգապետերից մեկի ելույթի ժամանակ Բայդենը նամակ է ստացել օգնականից, որում խոսվում էր նախագահի կզակի մասին: Լրագրողները ենթադրել են, որ նախագահը նախաճաշին ձու է կերել, և մի փոքր կտոր մնացել է նրա դեմքին:

Նախագահը ուղերձը կարդալուց հետո ձեռքով սրբել է կզակը։

Դրանից հետո Բայդենին անհրաժեշտ էր գրառումներ կատարել: Նա վերցրել է իր օգնականից ստացած թերթիկը և շրջել այն՝ պատահաբար լրագրողներին ցույց տալով, թե ինչ էր գրված դրա վրա:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում